24.10.2024
Այցելություն Հրազդան-5 ՋԷԿ
18․10․2024թ-ին ՀԱԷԿ-ի Քիմիական արտադրամասի թվով 10 աշխատակիցներ՝ ՔԱ պետի տեղակալ Ա․ Փարսիլյանի գլխավորությամբ փորձի փոխանակման շրջանակներում այցելեցին՝ Հրազդան-5 ՋԷԿ-ի հիմնարկի Քիմիական արտադրամասի տարածք ։
Այցի ընթացքում ՝Հրազդան-5 հիմնարկի Քիմիական արտադրամասի պետ Հ․Հայրապետյանը ներկայացրեց հիմնարկի աշխատանքը, ՔԱ-ի գործունեությունը, նորագույն սարքավորումներն ու ավտոմատացված համակարգերի աշխատանքը։
Նշված փոխադարձ այցելությունները էներգետիկ համակարգի օբյեկտներ կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են ՀՀ էներգետիկայի համակարգի անվտանգության և էֆֆեկտիվության բարձրացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում ՀԱԷԿ-ի ղեկավարությանը նման հնարավորություն ընձեռելու համար։