07.09.2024
Հայտարարություն
ՀԱԷԿ-ում առկա թափուր աշխատատեղերի համալրման նպատակով պարբերաբար կազմակերպվում են մրցույթներ` համապատասխան թափուր աշխատատեղերի համալրման նպատակով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և ինքնակենսագրական, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ հաստիքի համար ունեցած աշխատանքային փորձի, գիտելիքների և հմտությունների մասին տեղեկություն։
Դիմումների ներկայացման և մրցույթի անցկացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն, որին կարող եք հետևել մեր կայքում։
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՄՐՑՈՒՅԹ՝
1. Ավտոտրանսպորտային տնտեսությունում՝ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն․
Ներքոթվարկյալ պաշտոնը համալրելու նպատակով նշված որակավորման պահանջներին համապատասխանող անձինք իրենց դիմումները, մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկագրերը (ռեզյումե) և մասնագիտական կրթության որակավորումը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակների լուսապատճենները կարող են փոխանցել ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին՝ anpp@anpp.am
• Ավտոտրանսպորտային տնտեսությունում վարորդի 2 թափուր հաստիք
Աշխատատեղին ներկայացվող հիմնական պահանջներն են ՝
- միջնակարգ կրթություն, «D» կարգի վարորդական իրավունքի վկայական, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, Երևան քաղաքի բնակիչ: (1 հաստիք)
- միջնակարգ կրթություն, «D» կարգի վարորդական իրավունքի վկայական, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, կռունկ-մանիպուլյատոր շահագործելու հմտություն, տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքի ապահովում: (1 հաստիք)
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է խստորեն պահպանի ճանապարհային երթևեկության և ուղևորափոխադրման անվտանգության կանոնները, պետք է լինի աչալուրջ, հավասարակշռված, պարտաճանաչ։
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի և աշխատավարձի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18
-Աշխատանքի վարձատրության չափը ՝ 205 000 ՀՀ դրամ
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 19-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 10:00-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
2. ՀԱԷԿ-ի Վարչատնտեսական բաժնի հարակից տարածքների կանաչապատման խմբում՝ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն․
Ներքոթվարկյալ պաշտոնները համալրելու նպատակով նշված որակավորման պահանջներին համապատասխանող անձինք իրենց մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկագրերը (ռեզյումե) ու մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակի պատճենը կարող են փոխանցել ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել anpp@anpp.am էլեկտրոնային հասցեին.
• Կանաչապատողի թափուր հաստիք համալրելու համար պահանջվում է՝
- միջնակարգ կրթություն, այգեգործական և հողամշակման աշխատանքների կատարման կարողություններ։
Աշխատանքային պարտականությունները՝
- ծառերի և բույսերի տնկում, ոռոգում, փխրեցում, ձևավորում, խնամք, ծառերի սպիտակեցում և թունաքիմիկատներով սրսկում, սիզամարգերի հնձում, թափված տերևներից և չորուկներից տարածքի մաքրում։
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի և աշխատավարձի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18։
- Աշխատանքի վարձատրության չափը սահմանված փորձաշրջանի ժամանակահատվածում՝ 104 000 ՀՀ դրամ
- Սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո՝ 160 000 ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, աշխատասեր, արագաշարժ, պետք է ունենա պատասխանատվություն, կատարողական կարգապահություն, բարեխղճություն։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
3. Կենտրոնացված վերանորոգումների արտադրամասում՝ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն․
Ներքոթվարկյալ պաշտոնը համալրելու նպատակով նշված որակավորման պահանջներին համապատասխանող անձինք իրենց դիմումները, մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկագրերը (ռեզյումե) և մասնագիտական կրթության որակավորումը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակների լուսապատճենները կարող են փոխանցել ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին՝ anpp@anpp.am
• ԿՎԱ-ի Տուրբինային արտադրամասի գծով «Խողովակաշարերի, փականների, անոթների» նորոգման տեղամասի փականագործի 2 թափուր հաստիք։
Աշխատատեղին ներկայացվող հիմնական պահանջներն են՝
- միջնակարգ կրթություն, հայերեն, ռուսերեն լեզվի տիրապետում, ջերմամեխանիկական սարքավորումների շահագործման և սպասարկման աշխատանքների իրականացման համար պահանջվող հմտություններ, մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքներն ու նյութերն արդյունավետ և նպատակային օգտագործելու մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքներ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի ուշադիր, կազմակերպված, պատասխանատու, կարգապահ։
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի և աշխատավարձի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18։
- Աշխատանքի վարձատրության չափը՝ 110 000 ՀՀ դրամ,
- Աշխատապայմանի (վնասակար) համար սահմանված հավելավճարը՝ 33 000 ՀՀ դրամ
- Սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո՝ 264 000 ՀՀ դրամ։
• ԿՎԱ-ի Տուրբինային արտադրամասի գծով «Բեռնամբարձ մեքենաների» նորոգման տեղամասի էլեկտրափականագործի թափուր հաստիքը համալրելու համար պահանջվում է՝
- միջնակարգ կրթություն, հայերեն, ռուսերեն լեզվի տիրապետում, էլեկտրաանվտանգության կանոնների, էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի հիմունքների իմացություն, բեռնամբարձ մեքենաների շահագործման և տեխնիկական սպասարկման տեսական ու գործնական գիտելիքներ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի կազմակերպված, պատասխանատու, կարգապահ, ուշադիր։
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի և աշխատավարձի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18։
- Աշխատանքի վարձատրության չափը՝ 110 000 ՀՀ դրամ
- Աշխատապայմանի (առանձնապես վնասակար) համար սահմանված հավելավճարը՝ 55 000 ՀՀ դրամ
- Սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո՝ 290 000 ՀՀ դրամ
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 10:00-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
4. Արտադրատեխնիկական բաժնում՝ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն․
Ներքոթվարկյալ պաշտոնը համալրելու նպատակով նշված որակավորման պահանջներին համապատասխանող անձինք իրենց դիմումները, մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկագրերը (ռեզյումե) և մասնագիտական կրթության որակավորումը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակների լուսապատճենները կարող են փոխանցել ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին՝ anpp@anpp.am
Արտադրատեխնիկական բաժնի շահագործման օժանդակության խմբի՝ վթարային իրավիճակների գծով՝ առաջատար ճարտարագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող հիմնական պահանջներն են՝
- բարձրագույն մասնագիտական կրթություն
- առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ռեակտորային արտադրամասի կամ ատոմային էլեկտրակայանի հերթափոխի պետի պաշտոնում
- փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ
- հայերեն, ռուսերեն լեզվի տիրապետում
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի և աշխատապայմանի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18,
- աշխատապայման՝ առանձնապես վնասակար։
Արտադրատեխնիկական բաժնի շահագործման օժանդակության խմբի՝ ռեակտորային արտադրամասի գծով առաջատար ճարտարագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող հիմնական պահանջներն են՝
- բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն
- առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետի կամ ռեակտորի կառավարման առաջատար ճարտարագետի պաշտոնում
- փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ
- հայերեն, ռուսերեն լեզվի տիրապետում
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի և աշխատապայմանի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18,
- աշխատապայման՝ առանձնապես վնասակար։
Արտադրատեխնիկական բաժնի շահագործման օժանդակության խմբի՝ ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի գծով առաջատար ճարտարագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող հիմնական պահանջներն են՝
- բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն
- առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի հերթափոխի պետի կամ հերթապահ ճարտարագետի պաշտոնում
- փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ
- հայերեն, ռուսերեն լեզվի տիրապետում
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի և աշխատապայմանի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18,
- աշխատապայման՝ առանձնապես վնասակար։
Նշված պաշտոնին հավակնող անձինք պետք է ունենան նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում, վերլուծական հմտություններ, պետք է լինեն բարեխիղճ, պարտաճանաչ, կարգապահ։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբեր 1-ին, ժամը՝ 10:00-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
***
Դիմումներ ներկայացրած անձիք ներկայանան ՝՝ՀԱԷԿ՝՝ ՓԲԸ կադրերի բաժին անձը հաստատող փաստաթղթով:
Նշված աշխատատեղերի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնող անձիք իրենց մասնագիտական տվյալները ներկայացնող փաստաթղթերը՝ հայտարարագրում նշված ժամկետում կարող են ուղարկել «ՀԱԷԿ» ՓԲԸ պաշտոնական հասցեին anpp@anpp.am նշելով «Կադրերի բաժին՝ Թափուր աշխատատեղերի համալրման համար»: Հարցերի դեպքում զանգահարել կապի օպերատորի (+374 10) 28 98 30 հեռախոսահամարին, նշելով Կադրերի բաժին միացնելու ներքին 32-55 հեռախոսահամարը:
***
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ և ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՀԵՏևՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ՝
- ԱՏՈՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ և ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ
- ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ և ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
- ՃԱՐՏԱՐԱԳԵՏ - ՄԵԽԱՆԻԿՆԵՐ
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ և ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱԷԿ-ի ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ և/կամ ՈՒՍՈՒՄՆԱ-ՎԱՐԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԵՏևՅԱԼ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ՝
010 – 28 – 98 – 30 / ՀԱԷԿ-ի կապի ծառայություն / և ԽՆԴՐԵԼ ՄԻԱՑՆԵԼ ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ (33 - 57) կամ ՈՒՍՈՒՄՆԱ-ՎԱՐԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (30 - 49):
***
՛՛ՀԱԷԿ՛՛ ՓԲԸ կադրային բանկի համալրման համար պահանջվող մասնագիտությունների/մասնագիտացումների ցանկ