Մեր Մասին

26.05.2020

Մեր Մասին

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Երիտասարդական շարժումը Հայկական ԱԷԿ-ում (այսուհետ` ԵրՇ) ՀԱԷԿ-ի երիտասարդ աշխատակիցների ոչ ֆորմալ, ոչ առևտրային միություն է, մասնակցությունը որին հիմնված է Հայկական ԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության բարձրացմանն ուղղված ՇԿՀԱ միջոցառումների շրջանակներում կամավոր և անհատույց գերծունեության սկզբունքի վրա:  

 

ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • Որակավորման և պրոֆեսիոնալ վարպետության բարձրացում,
  • Գիտելիքների և շահագործման փորձի պահպանում և փոխանցում երիտասարդ սերնդին,
  • Երիտասարդության պրոֆեսիոնալ նախաձեռնությունների առաջադրում և իրականացում,
  • Ռեզերվի պատրաստում կարևոր պաշտոնների համար հաջորդականության ապահովման նպատակով,
  • Հաղորդակցում և փորձի փոխանակում անձնական մակարդակի վրա տարբեր ձեռնարկությունների և երկրների երիտասարդ մասնագետների միջև,
  • Երիտասարդության լայնածավալ ծանոթացում ՇԿՀԱ-ի գործունեությանը,
  • Աջակցություն և սատարում ՇԿՀԱ-ի պլանների ու խնդիրների կատարմանը:

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • ԵրՇ-ի մասնակիցների ներգրավումը Հայկական ԱԷԿ-ում և ՇԿՀԱ-ի այլ կայաններում անցկացվող միջազգային առաքելություններում,
  • Մասնակցություն միջազգային առաքելությունների արդյունքների վրա հիմնված շտկող միջոցառումների մշակմանը և ներդրմանը,
  • Մասնակցություն միջոցառումների մշակմանը և ներդրմանը          ` համաձայն ՇԿՀԱ ձեռնարկների,  
  • Պրոֆեսիոնալ զարգացում ՇԿՀԱ-ի, ԱԷՄԳ-ի և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարներին, ուսուցողական դասընթացներին, աշխատանքային հանդիպումներին մասնակցելու միջոցով:

 

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

Երիտասարդական շարժման շարքերում ընդգրկվելն իրականացվում է ստորև նշված պահանջներին համապատասխանող աշխատողի` Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ-ի Մոսկովյան կենտրոնի ներկայացուցչին ուղղված անձնական դիմումի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարի գրավոր հանձնարարականի հիման վրա:

ԵրՇ-ի մասնակիցների նախընտրելի քանակը 25 մարդուց ոչ ավելի է:  

 

ԵՐՇՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Գերադասելի տարիք – մինչև 35 տարեկանը,
  • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն,
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային փորձ, ինչն ապահովում է ԱԷԿ-ի տեխնոլոգիական գործընթացների իմացություն և ըմբռնում,
  • ԵրՇ-ի մասնակցի գործառույթների կատարման կամավոր ցանկություն և հնարավորություն,
  • Կազմակերպչական ընդունակություններ,  հաղորդակցական ունակություն, թիմում աշխատելու կարողություն, ստեղծագործական և պատասխանատու վերաբերմունք աշխատանքի նկատմամբ,
  • Պրոֆեսիոնալ աճի և գիտելիքների ու հմտությունների մշտական կատարելագործման ձգտում: