Ղեկավարություն

06.12.2024

Ղեկավարություն

Էդուարդ Մարտիրոսյան

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

Գլխավոր տնօրեն

Էդուարդ Աշոտի Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 22-ին զինծառայողի ընտանիքում:

1991 թվականին ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:

1991թ. ընդունվել և 1996թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետը, որի հետ մեկտեղ 1993-1995 թվականներին անցել է զինվորական պատրաստում նույն համալսարանի զինվորական ամբիոնում:

1998թ. սեպտեմբերից մինչև 2020թ. հունիսը ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնները:

2000 թվականին ավարտել է ՀՀ ԱԱՆ օպերատիվ կազմի հատուկ պատրաստության դասընթացները, իսկ 2004 թվականին՝ անալիտիկ դասընթացները ԱՄՆ-ում:

Ծառայության մեջ ունեցած դրական ձեռքբերումների համար բազմիցս պարգևատրվել է ՀՀ ԱԱԾ, ՊՆ, Դատախազության և Քննչական կոմիտեի ղեկավարության կողմից: Հանդիսանում է ազգային անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից:

2009 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, իսկ 2011 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2020 թվականի մարտի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն:

2020 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2021 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մովսես Վարդանյան

 «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ – ՀԱԷԿ-ի տնօրեն

Մովսես Գառնիկի Վարդանյանը ծնվել է 1963 թ. օգոստոսի 20-ին, Թալինի շրջանի Աշնակ գյուղում: Մինչև ութերորդ դասարանը սովորել է Աշնակի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևանի թիվ 125 դպրոց և ավարտել ֆիզիկամաթեմատիկական թեքումով դասարանը:  Նույն տարի` 1980 թվականին, ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) էներգետիկական ֆակուլտետը:

1985 թ. ավարտել է համալսարանը և գործուղվել Մեծամորի ատոմակայան` որպես երիտասարդ մասնագետ:

Սկսել է աշխատանքը ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի ամենացածր` շրջիկ մեքենավարի հերթափոխային աշխատանքից, այնուհետև աշխատել է որպես տուրբինային սարքավորումների մեքենավար, ղեկավարման վահանակի մեքենավար, 24 տարեկանում` հերթափոխի պետ:

1995թ. բարեխիղճ հանձնել է համապատասխան բոլոր քննությունները և ստանձնել կայանի հերթափոխի պետի պաշտոնը: Աշխատել է այդ պաշտոնում մինչև 2002 թվականը:

2002թ. նշանակվել է ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ: 

2014թ. ստաձնել է կայանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

2015թ. նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն:

«ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ իրականացված վարչակազմակերպական կառուցվածքի փոփոխություններից հետո 2020թ. օգոստոսի 12-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն:

Ամուսնացած է։ Ունի 3 երեխա։

Սամսոն Մաթևոսյան

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

Գլխավոր տնօրենի տեղակալ - ընդհանուր հարցերի գծով տնօրեն

Սամսոն Համբարձումի Մաթևոսյանը ծնվել է 1972  թվականի սեպտեմբերի 23-ին, Շիրակի մարզի Ջրառատ գյուղում:

1979-1989թթ. սովորել և ավարտել է Գյումրի քաղաքի թիվ 18 միջնակարգ դպրոցը:  

1990-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

ՈՒսման ընթացքում դասընթացներ է անցել ԵՊՀ ռազմական ամբիոնում՝ ստանալով ավագ լեյտենանտի կոչում:

1999 թվականից մինչև 2009 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննիչի, ավագ քննիչի և բաժնի պետի տեղակալի պաշտոններում:

2009 թվականից մինչև 2015 թվականը հանդիսացել է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ, այնուհետև Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինների պետ:

2015 թվականից մինչև 2019 թվականը  աշխատել է որպես ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ:

2019 թվականից նշանակվել է քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, այնուհետև նույն վարչության պետ:

2020 թվականից նշանակվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:

2021 թվականի հունվարի 13-ից անձնական նախաձեռնությամբ ազատվել է աշխատանքից:

2021 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2022 թվականի ապրիլի 28-ը աշխատել է Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական:

2022 թվականի մայիսի 2-ից աշխատում է «ՀԱԷԿ» ՓԲԸ -ում որպես Գլխավոր տնօրենի տեղակալ – ընդհանուր հարցերի գծով տնօրեն։

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Արթուր Ռուբիկի Գրիգորյան 

«Հայկական ատոմային էլեկտրակայանի»  գլխավոր ճարտարագետ

Արթուր Ռուբիկի Գրիգորյանը ծնվել է 1978թ. oգոստոսի 21-ին, Մեծամոր քաղաքում: 1995թ. ավարտել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ ռուսական դպրոցը: 

1995-2001թթ սովորել է ՌԴ Օբնինսկի ատոմային էներգետիկայի համալսարանի` (Գիտահետազոտական ինստիտուտ, ՄՃՖԻ) ֆիզիկայի և էներգետիկայի ֆակուլտետում, «ատոմային  էլեկտրական կայաններ և տեղակայանքներ» մասնագիտությամբ` ստանալով «ճարտարագետ-ֆիզիկոս-ջերմաէներգետիկ» որակավորում:

2001թ. մարտին ընդունվել է աշխատանքի «ՀԱԷԿ» ՓԲԸ, որպես Ռեակտորային արտադրամասի օպերատոր:

2001թ. հունիս ամսին զորակոչվել է ծառայության ՀՀ ՊՆ ԶՈՒ: 

Ծառայության ավարտից հետո, 2003թ-ին շարունակել է աշխատանքը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում, որպես Ռեակտորային արտադրամասի առաջատար ճարտարագետ; այնուհետև Շահագործման փորձի բաժնի առաջատար ճարտարագետ; Ռեակտորային արտադրամասի ռեակտորի կառավարման առաջատար ճարտարագետ: 

2008թ-ից Ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ:

2013թ. հոկտեմբերի 25-ին համապատասխան բոլոր քննությունները հանձնելուց և  ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կոմիտեի կողմից արտոնագիր ստանալուց հետո նշանակվել է կայանի հերթափոխի պետ: 
2016թ. հունվարի 21-ին նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Գագիկ Խաչատուրի Խլղաթյան

«Հայկական ատոմային էլեկտրակայանի»  գլխավոր ճարտարագետի տեղակալ - շահագործման գծով

Գագիկ Խաչատուրի Խլղաթյանը ծնվել է 1966թ. օգոստոսի 20-ին:

1983թ. ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Ջերմային էլեկտրական կայաններ» ֆակուլտետը, ավարտել այն 1990թ.՝ ստանալով ինժեներ-ջերմաէներգետիկի որակավորում: 

1994թ. մայիսի 12-ից սկսել է աշխատել Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ)՝ որպես Տուրբինային արտադրամասի (ՏԱ) օժանդակ սարքավորումների շրջիկ-մեքենավար:

1995թ. հուլիսի 3-ից աշխատել է ՏԱ-ում՝ որպես հիմնական սարքավորումների շրջիկ-մեքենավար:

1996թ. նոյեմբերի 1-ից աշխատել է ՏԱ-ում՝ որպես կառավարման վահանակի մեքենավար:

1997թ. հուլիսի 1-ից աշխատել է ՏԱ-ում՝ որպես ավագ մեքենավար:

1998թ. մայիսի 1-ից աշխատել է՝ որպես տուրբինի կառավարման առաջատար ճարտարագետ:

1999թ. մայիսի 25-ին նշանակվել է ՏԱ-ի հերթափոխի պետ:

2001թ. հուլիսի 1-ից եղել է ՀԱԷԿ-ի հերթափոխի պետի փորձնակ Ուսումնավարժական կետում:

2005թ. հունիսի 1-ին նշանակվել է ՀԱԷԿ-ի հերթափոխի պետ:

2009թ. դեկտեմբերի 21-ին նշանակվել է ՀԱԷԿ-ի հերթափոխի ավագ պետ:

2022թ. հունվարի 3-ին նշանակվել է ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետի տեղակալ շահագործման գծով:

Վովա Արամի Աթոյան

 «Հայկական ատոմային էլեկտրակայան»  գլխավոր ճարտարագետի տեղակալ - անվտանգության գծով

Վովա Արամի Աթոյանը  ծնվել է 1957թ.  ապրիլի 8-ին Շամշադինի շրջանի Նորաշեն գյուղում,  բանվորի ընտանիքում:

1963թ.  ընդունվել  և 1973թ. ավարտել է Նորաշենի միջնակարգ դպրոցը: 1973թ. ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 1978թ,  ստանալով    ֆիզիկոսի որակավորում:

1978թ. սեպտեմբերին, որպես երիտասարդ մասնագետ,  գործուղվել է ՀԱԷԿ և ընդունվել աշխատանքի «Աշխատանքի պահպանություն և անվտանգության տեխնիկա»  բաժնում՝ որպես էլեկտրափականագործ:

1979թ. մայիսին նշանակվել է նույն բաժնի հերթափոխի պետ:

1983թ. անցել է որակավորման բարձրացման դասընթացներ Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտում  «Ատոմային էլեկտրակայանների շահագործում»  թեմայով:

1985թ. փետրվարին նշանակվել է «Աշխատանքի պահպանություն և անվտանգության տեխնիկա»  բաժնի պետի տեղակալ:

1988թ. սեպտեմբերին նշանակվել է նույն բաժնի պետ:

1991թ. օգոստոսից մինչև 1993թ. ապրիլը  աշխատել է նույն բաժնի  ակտիվազերծման տեղամասում, որպես I կարգի  ճարտարագետ:

1993թ. ապրիլին նշանակվել է «Աշխատանքի պահպանություն և անվտանգության տեխնիկա» բաժնի պետի տեղակալ:

1996թ. ապրիլից ղեկավարել է ՀԱԷԿ-ի «Ռադիացիոն անվտանգության» բաժինը:

2010թ. դեկտեմբերի 20-ից աշխատում է գլխավոր ճարտարագետի ՝անվտանգության գծով տեղակալի պաշտոնում: 

Մելիք Սուրենի Կարապետյան

«Հայկական ատոմային էլեկտրակայան»  գլխավոր ճարտարագետի տեղակալ - 

վերանորոգման գծով

Մելիք Սուրենի Կարապետյանը ծնվել է 1955թ.  սեպտեմբերի 4-ին Անիի շրջանի  գյուղ Լանջիկում:  2 տարեկանում  ընտանիքով տեղափոխվել են Արմավիրի մարզ  Նոր-Ամասիա գյուղ, որի միջնկարգ դպրոցն էլ հաճախել է մինչև  8-րդ դասարանը: Այնուհետև սովորել և 1972թ.  ավարտել է Արմավիր գյուղի միջնակարգ  դպրոցը, ստանալով 10-ամյա կրթություն:

Նույն թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ֆակուլտետը, որն ավարտել է 1977թ-ին  ստանալով  ինժեներ-մեխանիկի որակավորում:

1977-1979թթ.  աշխատել է Գիտությունների ակադեմիայի Ռադոիֆիզիկայի ինստիտուտի օպտիկամեխանիկական լաբորատորիայում որպես  կոնստրուկտոր, հասնելով մինչև I կարգի ճարտարագետի որակավորման:

1979թ.  հոկտեմբերի 19-ից աշխատել  է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում, որպես ավագ ինժեներ-տեխնոլոգ Մեխանիկական արտադրամասում:

1980թ. տեղափոխվել է Տուրբինային արտադրամաս , աշխատել է վարպետ, այնուհետև ավագ  վարպետ:

1986-1994թթ. տեղափոխվել է Կենտրոնացված վերանորոգումների արտադրամաս ( ԿՎԱ) աշխատել է պետի տեղակալի պաշտոնում՝ տուրբինի գծով:

1994թ. օգոստոսին  դուրս է եկել աշխատանքից:

1997թ. հունիսի 29-ին կրկին ընդունվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ՝  աշխատելով որպես վարպետ, ավագ վարպետ, Հիդրոկառույցներ տեղամասի Պլանային տեխնիկական բաժնում խմբի ղեկավար:

2012թ. կրկին նշակակվել է ԿՎԱ-ի պետի տեղակալ՝ տուրբինի գծով:

2014թ. նշանակվել է գլխավոր ճարտարագետի տեղակալ՝ վերանորոգման գծով:

Լեոնտի Ղունկյանոսի Չալոյան

 «Հայկական ատոմային էլեկտրակայան»  գլխավոր ճարտարագետի տեղակալ -

արդիակացման և վերակառուցման գծով:

Լեոնտի Ղունկյանոսի Չալոյանը ծնվել է  1952թ.  օգոստոսի 20-ին, Ալթայի  երկրամասի Ուստ-Կալմանյան շրջանի 3-րդ  Կալմանյան սովխոզում: 6 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են  Հայաստան  բնակություն հաստատելով   Գյումրի  (նախկին Լենինական) քաղաքում,  ավարտել է Գյումրիի  թիվ 14 ռուսական դպրոցը:

1969թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտի Ջերմաէներգետիկ պրոցեսների ավտոմատացում ֆակուլտետը, որն ավարտել է 1974թ-ին: Աշխատել է նույն ինստիտուտում, որպես ավագ լաբարանտ մինչև  1985թ:

1977թ. աշխատանքի է անցել հայկական ատոմային էլեկտրակայանում, աշխատելով որպես ՝ Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի  (ՋԱևՉԱ) վարպետ:

1979թ նշանակվել է նույն արտադրամասի պետի տեղակալ՝  շահագործման գծով, իսկ  1987թ-ից (ՋԱևՉԱ)  արտադրամասի պետ:

1994թ  նշանակվել է տնօրենի տեղակալ՝ արտաքին կապերի գծով:

2000թ-ից մինչ այսօր աշխատում է ՀԱԷԿ-ում՝ որպես գլխավոր ճարտարագետի տեղակալ ՝ արդիակացման և վերակառուցման գծով: