ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

24.12.2020

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2020թ. դեկտեմբերի 22-ին Երևանում` Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, տեղի ունեցավ «Խաղաղ ատոմ» թիմին «Աշխարհագարական թելադրություն-2020» միջազգային լուսավորչական ակցիայի վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն: Թիմի կազմում ընդգրկված էին Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների երեխաները` Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Ս.Գալստյանի անվան ավագ դպրոցի աշակերտները:

ԳՄՌԿ տնօրենի ժ/պ Ացանազ Բիչենովն իր ողջույնի խոսքում նշեց. ««Խաղաղ ատոմ» թիմն ակտիվորեն մասնակցում է Երևանում ԳՄՌԿ կողմից անցկացվող միջոցառումներին և գերազանց արդյունքներ ցուցաբերում: Մի′ բավարարվեք ձեռք բերածով, շարունակեք մասնակցել միջազգային և հանրապետական ակցիաների, մրցույթների, փառատոնների և կատարելագործեք ձեր գիտելիքները»:

Աշխարհագրական թելադրության վկայականների հետ միասին երեխաներին հանձնվեցին նաև նվերներ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կողմից: