Թրծաթողման կայանքը պատրաստ է գործարկման

24.12.2020

Թրծաթողման կայանքը պատրաստ է գործարկման

Ավարտվեցին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի վերականգնիչ ջերմամշակման (թրծաթողման) կայանքի հավաքման աշխատանքները, որոնք իրականացնում էին ՌԴ «Нововоронежатомэнергоремонт» ընկերության մասնագետները:

Թրծաթողման կայանքն անցել է համապատասխան ստուգում և լիովին պատրաստ է գործարկման: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ում ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը կիրականացվի ՊՆՎ-2021-ի ընթացքում, ինչը հնարավորություն կտա ռեակտորի իրանի մետաղը վերականգնել 80-85%-ով և հուսալիորեն կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: