19.07.2023
ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Ս/թ հուլիսի 18-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանի ղեկավարությամբ կայացել է հայ-ռուսական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Ռուսական պատվիրակությունը ղեկավարել է «ՌԷՊ» ԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-գործադիր տնօրեն Ի. Վերգիզաևը: Հանդիպմանը մասնակցել են նաև «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները:
Խորհրդակցության օրակարգային թեման եղել է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի նախնական Տեխնիկատնտեսական հիմնավորումը: Քննարկվել են նախնական փաստաթղթի առանձին բաժիններ, դրանք լրացնելու հայկական կողմի առաջարկները, մասնավորապես՝ ՋՋԷՌ-1000, ՋՋԷՌ-1200, ՋՋԷՌ-ՏՕԻ տիպի ռեակտորների բնութագրերի և տեխնիկական պարամետրերի վերաբերյալ: