Տեսաուղերձ Էներգետիկի օրվա առթիվ

22.12.2020

Տեսաուղերձ Էներգետիկի օրվա առթիվ

Ռուսաստանում միջուկային արդյունաբերության ստեղծման 75-ամյակի, ինչպես նաև Էներգետիկի օրվա առթիվ ՀԱԷԿ-ի աշխատակիցների երեխաները հետաքրքիր տեսաուղերձ են պատրաստել, ուր ամփոփ ներկայացնում են միջուկային արդյունաբերության ստեղծման և Հայկական ատոմային էլեկտրակայանի կառուցման պատմությունը: Նրանք այս կերպ շնորհավորում են ո՛չ միայն իրենց ծնողներին, տատիկ-պապիկներին, այլ նաև բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի առիթով: