Տեսակոնֆերանս՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ և ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի միջև

29.09.2020

Տեսակոնֆերանս՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ և ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի միջև

2020թ. սեպտեմբերի 23-ին ՇԿՀԱ ՄԿ հրավերով «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը մասնակցեց ՇԿՀԱ ՄԿ տեղեկատվական ակումբի աշխատանքին տեսակոնֆերանսի ձևաչափով: Միջոցառումը ներառում էր հանդիպում ՇԿՀԱ նախագահ Նիկոլայ Սորոկինի հետ, ով հանդիսանում է նաև «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ գլխավոր տեսուչ, ինչպես նաև հանդիպում Հայկական ԱԷԿ-ի և ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի ղեկավարությունների միջև:

Տեղեկատվական ակումբի աշխատանքի ընթացքում Սորոկինը ներկայացրեց պրեզենտացիա` ««Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոն» թեմայով:

Տեղեկատվական ակումբի աշխատանքի ավարտվելուց հետո տեսակոնֆերանսի շրջանակներում կայացավ ՀԱԷԿ-ի և ՇԿՀԱ ՄԿ ղեկավարությունների հանդիպում` կազմակերպությունների միջև համագործակցության հարցերով:

Կողմերին ողջունելուց հետո ՇԿՀԱ ՄԿ աշխատանքի վերաբերյալ ներածական պրեզենտացիայով հանդես եկավ Մոսկովյան կենտրոնի տնօրեն Վասիլի Աքսյոնովը:

Բացի այդ, քննարկվեցին COVID-19 կորոնավիրուսի համավարակի վտանգի պայմաններում իրականացվող ընթացիկ փոխգործողության հարցերը:

Հանդիպման ավարտին մասնակիցները միմյանց մաղթեցին հաջողություններ աշխատանքում: