ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ ԲՈՒՀԵՐ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

05.02.2021

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ ԲՈՒՀԵՐ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեկնարկել է թեկնածուների ընտրություն՝ Ռուսաստանի դաշնային բյուջեի միջոցների հաշվին ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:  

Ընտրությունն իրականացվում է նաև «Ռոսատոմ» ՊԿ նպատակային քվոտաներով ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում: 2021-2022 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 4 քվոտա՝ միջուկային մասնագիտությունների բակալավրիատի, մասնագետի (специалитет) և մագիստրատուրայի ծրագրերով անվճար ուսում սանալու համար: Ամեն տարի Հայաստանից ավելի քան 200 թեկնածու քվոտաներով ընդունվում է ՌԴ առաջատար համալսարաններ, նրանցից մոտ 60-ն ընտրում է ճարտարագիտա-տեխնիկական մասնագիտություններ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը ներառյալ:

Մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ https://education-in-russia.com/ կայքում: