Շնորհավորական ուղերձ՝ կանանց միջազգային օրվա առթիվ

06.03.2020

Շնորհավորական ուղերձ՝ կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ: Ցանկանում եմ ձեզ հավերժ գեղեցկություն ու երիտասարդություն, հարատև սեր ու ջերմություն: Թո՛ղ այս գարնանային ծաղկուն միամսյակը լեցուն լինի խինդով և ներդաշնակությամբ: Եղե՛ք միշտ սիրված և գնահատված թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքային միջավայրում: