ՇԿՀԱ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱԷԿ-ՈՒՄ

04.10.2022

ՇԿՀԱ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱԷԿ-ՈՒՄ

Ս/թ սեպտեմբերի 26-ից 30-ը ՀԱԷԿ-ում անցկացվեց ՇԿՀԱ ՄԿ աջակցության առաքելություն՝ «Սարքավորումների տեխնիկական վիճակի և աշխատանքի մշտադիտարկում» թեմայով:

Առաքելության նպատակն էր ներկայացնել ՌԴ ԱԷԿ-ների առաջավոր փորձը՝   սարքավորումների հուսալիության, ինչպես նաև դրանց տեխնիկական վիճակի և աշխատանքի մշտադիտարկման կազմակերպման բնագավառում:

Այցի ընթացքում փորձագետները շրջայց կատարեցին ՀԱԷԿ-ի տարածքում, ծանոթացան թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում իրականացված արդիականացման աշխատանքներին:

Ամփոփիչ հանդիպմանը ՀԱԷԿ-ի ղեկավարությանը ներկայացվեց աջակցության առաքելության նախնական հաշվետվությունը: