ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆ ՀԱԷԿ-ՈւՄ

25.03.2022

ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆ ՀԱԷԿ-ՈւՄ

ՀԱԷԿ-ում ավանդույթ է դարձել տարբեր սպորտաձևերից ներքին առաջնությունների անցկացումը:

Օրերս կայացավ 2022 թվականի շախմատի թիմային առաջնությունը՝ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներից ձևավորված թիմերի միջև: Չնայած խիստ զբաղվածությանը, պայմանավորված ՊՆՎ-2022-ի նախապատրաստական աշխատանքներով, կայանի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցեցին առաջնությանը: Տուրբինային արտադրամասի թիմը, որի կազմում էին Գոռ Դովլաթյանը, Հայկազ Ղանդիլյանը և Սամվել Սուքիասյանը, փայլուն արդյունքներ գրանցելով, զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը և պարգևատրվեց մեդալով և ատոմակայանի գավաթով:

Մրցաշարի եզրափակմանը ներկա էր և հաղթող թիմերին պարգևատրեց “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: Ողջունելով բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Է. Մարտիրոսյանը բարձր գնահատեց նրանց պատրաստակամությունը՝ մշտազբաղ և խիստ հագեցած  աշխատանքային գրաֆիկի պայմաններում այսպիսի առաջնություններ անցկացնելու հարցում, քանի որ նման հանդիպումները նպաստում են ոչ միայն աշխատանքային, այլև ընկերական հարաբերությունների ամրապնդմանը: