ՌԵԱԿՏՈՐԻ ԻՐԱՆԻ ՄԵՏԱՂԻ ԹՐԾԱԹՈՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՍԿՍՎԱԾ ԵՆ

21.07.2021

ՌԵԱԿՏՈՐԻ ԻՐԱՆԻ ՄԵՏԱՂԻ ԹՐԾԱԹՈՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՍԿՍՎԱԾ ԵՆ

ՀԱԷԿ-ում մեկնարկեց ՊՆՎ-2021-ի կարևորագույն գործընթացներից մեկը. АО «Русатом Сервис»-ի ներգրաված «НВАЭР» ընկերության (АО «Атомэнергоремонт»-ի մասնաճյուղ) և Հայկական ԱԷԿ-ի մասնագետների համատեղ աշխատանքն ուղղվեց ռեակտորի իրանի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունների վերականգնմանը: Այդ նպատակով թրծաթողման կայանքն իջեցվեց ռեակտորի իրան, և սկսվեց շիկամշակման բուն գործընթացը, որը կտևի մոտ 14 օր: Թրծաթողման աշխատանքներն իրականացվում են НИЦ «Курчатовский институт»-ի ներկայացուցիչների հեղինակային վերահսկմամբ:

Ռեակտորի իրանը էներգաբլոկի «սիրտն» է, և հենց նրա գոյապաշարով է որոշվում կայանի շահագործման ժամկետը: Թրծաթողումը հուսալիորեն կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: