ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՇԿՀԱ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

31.10.2022

ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՇԿՀԱ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

«ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մասնակցել է ՇԿՀԱ տասնվեցերորդ ընդհանուր ժողովին: Կոնֆերանսի օրակարգային թեման էր «Միասնական ՇԿՀԱ - Հանձնառություն միջուկային կատարելության հանդեպ»:

Տևական դադարից հետո սա առաջին հնարավորությունն էր՝ հանդիպելու ՇԿՀ ասոցիացիային անդամագրված շուրջ 30 երկրի ոլորտային կարևոր կազմակերպությունների ղեկավարների մակարդակով և քննարկելու էներգետիկայի բնագավառի առանցքային խնդիրներն ու հեռանկարները:

Կոնֆերանսի ընթացքում ՇԿՀԱ-ի գլխավոր տնօրենը պատվիրակներին է ներկայացրել կազմակերպության նոր երկարաժամկետ ռազմավարությունը, այնուհետև ատոմային բնագավառի առաջատար գործիչները հանդես են եկել զեկույցներով, ծավալվել են բազմաթիվ քննարկումներ և հարցուպատասխան լսարանի հետ:

Ըստ նախատեսված ծրագրի՝ ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Արթուր Գրիգորյանը ևս հանդես է եկել զեկույցով, որը նվիրված էր ՀԱԷԿ-ի շահագործական ցուցանիշների համակարգում ՇԿՀԱ կայանային մշտադիտարկումների ցուցանիշների ինտեգրմանը:

ԳԱ շրջանակներում կայացել է նաև պանելային քննարկում՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի նախաձեռնությամբ, որը պատվիրակությունների միջև փոխադարձ քննարկումների լայն հնարավորություն է ընձեռել: