Շնորհավորական ուղերձ բուժքույրերի մասնագիտական տոնի առթիվ

12.05.2020

Շնորհավորական ուղերձ բուժքույրերի մասնագիտական տոնի առթիվ

Սիրելի' բուժքույրեր, «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը և անձնակազմը սիրով և սրտանց շնորհավորում է ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Երախտիքի խոսքեր ենք հղում ձեզ, որ բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշեր ու զօր ձեր կարևոր ներդրումն եք ունենում հիվանդների առողջության ապահովման գործում:
Վստահ եղեք, որ առանց ձեր նվիրական աշխատանքի և ջանքերի անհնար կլիներ ՀԱԷԿ-ի աշխատանքի լիարժեք կազմակերպումը, որի համար շնորհակալ ենք ձեզ: Չնայած ձեր գործի առօրեական դժվարություններին, կուզենանք ձեզ միշտ տեսնել բարձր տրամադրությամբ և եռանդով: 
Թող կյանքում ձեր դժվարությունները և խոչընդոտները լինեն միայն աշխատանքային բնույթի:
Ցանկանում ենք ձեզ անսահման ուժ ու եռանդ, մասնագիտական բեղուն աշխատանք և, իհարկե, առողջություն և երջանկություն անձնական կյանքում:
Սիրելի' բուժքույրեր, ձեր դժվարին, խիստ պատասխանատու ու միաժամանակ անսահման շնորհակալ գործում մաղթում ենք ձեզ երկաթյա համբերություն և մասնագիտական մեծ վարպետություն:
Եղե'ք առողջ, եղե'ք սիրով շրջապատված: