ՊՆՎ-2022-Ն ԸՆԹԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ԳՐԱՖԻԿՈՎ

15.06.2022

ՊՆՎ-2022-Ն ԸՆԹԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ԳՐԱՖԻԿՈՎ

ՊՆՎ-2022-Ն ԸՆԹԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ԳՐԱՖԻԿՈՎ

Ս/թ ապրիլի 16-ից ՀԱԷԿ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները: Ըստ սահմանված ցանցային գրաֆիկի` մինչ օրս կատարվել են անվտանգության համակարգերի և հիմնական սարքավորումների հետ կապված բոլոր նախատեսված աշխատանքները:
Սահմանված ժամկետում իրականացվել է ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու վերաբեռնմամբ:
Ավարտվել են ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքները: Համակարգի առավել հուսալի և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով բարձր ճնշման նախկին 6 պոմպերից 2-ը փոխարինվել են ցածր ճնշման պոմպերով, ինչը կմեծացնի համակարգի՝ ակտիվ գոտին հովացնելու կարողությունը I կոնտուրի ցածր ճնշման դեպքում:
ՊՆՎ-ի շրջանակներում արդիականացվել են տուրբագեներատորի օժանդակ սարքավորումներն ու նրանց ղեկավարման վահանակները, վերանորոգվել է տուրբինների կոնդենսատորների շրջանառու ջրամատակարարման համակարգը:
Ընթացքի մեջ են թիվ 1 հովացման աշտարակի արդիականացման աշխատանքները:
Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Համապատասխան փորձարկումներից և ստուգումներից հետո ՀՀ ՄԱԿ կոմիտեի տրամադրած լիցենզիայի հիման վրա թիվ 2 էներգաբլոկը կմիանա ՀՀ էներգահամակարգին: