Նախարար Պապիկյանը ծանոթացել է նաև փոքր մոդուլային ռեակտորների ոլորտի զարգացումներին

12.09.2019

Նախարար Պապիկյանը ծանոթացել է նաև փոքր մոդուլային ռեակտորների ոլորտի զարգացումներին

Աբու Դաբիում  Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի աշխատանքների ընթացքում  նախարար  Սուրեն Պապիկյանին ներկայացվել են   փոքր մոդուլային ռեակտորների ոլորտի զարգացումները` հաշվի առնելով Հայաստանում դրանք կիրառելու հեռանկարները։

                                                                   Սկզնաղբյուրը `www.arminfo.am

Նախարար Պապիկյանն  Աբու Դաբիում  մասնակցում է  Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի աշխատանքներին

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 9-ին հանդիպել է  Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ։ Հանդիպմանը քննարկվել են  կազմակերպության և Հայաստանի ազգային կոմիտեի միջև համագործակցության հետագա ուղղությունները: Հայաստանի էներգետիկ հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Պապիկյանը Դևիդ Կիմին  հրավիրել է   Հայաստան:

 Ինչպես  Արմինֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանը շրջել է  կոնգրեսի էքսպո-ցուցահանդեսի տաղավարներով, միջուկային էներգետիկային վերաբերող ընկերությունների տաղավարներում ծանոթացել  միջուկային ոլորտում տեխնոլոգիաների առաջընթացին: Մասնավորապես՝  նախարարին ներկայացվել են   փոքր մոդուլյար ռեակտորների ոլորտի զարգացումները` հաշվի առնելով Հայաստանում դրանք կիրառելու հեռանկարները։

 Նշենք, որ համաշխարհային էներգետիկ 24-րդ Կոնգրեսը նպատակաուղղված է Էներգետիկայի ոլորտով շահագրգիռ միջազգային կողմերի միավորմանը, ներառյալ կառավարությունները, մասնավոր  եւ պետական կորպորացիաները, գիտական շրջանակներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

 Սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն ավելի քան 15 000 մասնակիցներ, ավելի քան 250 բարձրաստիճան զեկուցողներ, 72 նախարար, 500 գլխավոր տնօրեններ, ԶԼՄ-ների 1000 ներկայացուցիչներ, ցուցահանդեսային տարածքը կկազմի 40 000 քառակուսի մետր եւ կընդգրկի ամբողջ էներգետիկ սպեկտրը: Համաշխարհային էներգետիկ կոնգրեսը համաշխարհային էներգետիկ խորհրդի գլխավոր գլոբալ իրադարձությունն է, որն առաջարկում է յուրահատուկ հարթակ համաշխարհային էներգետիկ առաջատարների համար՝ ուսումնասիրելու նոր էներգետիկ հեռանկարները, նորարարությունների կրիտիկական ոլորտները եւ նոր ռազմավարությունները: Համաշխարհային էներգետիկ կոնգրեսը առաջին անգամ է անցկացվում Մերձավոր Արեւելքում՝ ավելի քան 90 տարի առաջ Համաշխարհային էներգետիկ խորհրդի ստեղծումից ի վեր: Ազդեցիկ էներգետիկ միջոցառումը ընդգրկում է գլոբալ էներգետիկ օրակարգի բոլոր ասպեկտները: