Մոսկվայում անցկացվում է ՇԺԵ ծրագրի իրականացման համատեղ կորդինացնող կոմիտեի նիստ

26.12.2019

Մոսկվայում անցկացվում է ՇԺԵ ծրագրի իրականացման համատեղ կորդինացնող կոմիտեի նիստ

Այսօր՝ ս/թ. դեկտեմբերի 26-ին,  ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը  և «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը Մոսկվայում մասնակցում են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) նպատակով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջպետական համաձայնագրի իրականացման վերահսկման և աշխատանքների համակարգման համատեղ կորդինացնող կոմիտեի 10-րդ նիստին:

Նիստն անցկացվում է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կ.Կոմարովի և ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հ. Վարդանյանի համանախագահությամբ: ՀՀ պատվիրակության կազմում են «ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-ֆինանսական տնօրեն Էռնեստ Ճաղարյանը և գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը:

Ամփոփվում են ՇԺԵ ծրագրի շրջանակներում 2019 թվականին իրականացված արդիականացման աշխատանքները, նախագծի բյուջեի կատարման ընթացքը և քննարկվում են մինչև 2021 թվականի վերջը նախատեսվող աշխատանքների պլանը, ինչպես նաև աշխատած միջուկային վառելիքի տեղափոխման և վերահսկման խնդիրները: