18.10.2023
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇԱԲԱԹ» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Սույն թվականի հոկտեմբերի 10-ից 13-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած «Ռուսական էներգետիկ շաբաթ» 6-րդ միջազգային համաժողովին, որի ընթացքում քննարկվել են «Կլիմայական նախագծեր», «Համաշխարհային էներգետիկայի զարգացման սցենարներ», «Տեխնոլոգիական ինքնիշխանություն և ցածրածխածնային Էներգետիկա», «Դիմակայություն վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների անվտանգության նոր սպառնալիքներին» և այլ թեմաներ:
Ելնելով Հայաստանի ատոմային էներգետիկայի շահերից՝ Է. Մարտիրոսյանը մասնակցել է թեմատիկ որոշակի ուղղվածությամբ նիստերի, այն է՝ «Էներգետիկ անցումը և դրա հեռանկարները. ցածր ածխածնային էներգետիկայի ապագան Ռուսաստանում», «Ջրածնային էներգետիկայի տեխնոլոգիաները. մարտահրավերներ և հնարավորություններ», «Էներգետիկայի զարգացումը. ո՞վ է ներդրողը», «Էներգիա առանց սահմանների. կուտակման համակարգեր. կարգավորում, տեխնոլոգիաներ և հեռանկարներ», «Էլեկտրական մեքենաներ. արտադրություն և ենթակառուցվածքներ»:
Համաժողովի շրջանակներում Է. Մարտիրոսյանը մասնակցել է նաև լիագումար նիստին, որի ընթացքում ելույթ են ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմեդ Սուդանին: Իրենց ելույթներում նրանք անդրադարձել են վառելիքաէներգետիկ համալիրի խնդիրներին և արդյունաբերական ու տնտեսական զարգացման մեջ դրա կարևորությանը: