ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

19.02.2022

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Ս/թ փետրվարի 18-ին Մեծամոր քաղաքի Ս․ Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում կայացավ «Նվիրիր գիրք» խորագրով միջոցառումը։ «Ռոսատոմ» պետկորպորացիայի համագործակցությամբ այս նախագծի նպատակն աճող սերնդի մեջ ընթերցանության հանդեպ հետաքրքրության, նոր գիտելիքներով մշտապես զինվելու ցանկության ամրապնդումն էր, ինչպես նաև քաղաքի դպրոցական գրադարանների համալրումը նոր գրքերով։ 
Միջոցառմանն այլ հրավիրվածների թվում ներկա էր նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։ Ընդգծելով նախաձեռնության կարևորությունն ու խորհուրդը և դիմելով դպրոցականներին՝ իր ելույթում Գ․ Սևիկյանը նշեց․ «Դուք գալիս եք փոխարինելու մեզ պետական կարևոր և պատասխանատու ոլորտներում, և շատ կարևոր է, թե ինչ հնարավորություններով և գիտելիքներով եք մեկնարկելու։ Այդ առումով այս նախագիծը կարևոր նշանակություն ունի, քանի որ գրքերի և ընթերցանության շնորհիվ միայն կարող եք բավարարել գիտելիքների այն անհրաժեշտ մակարդակը, որը կապահովի ձեր կայուն տեղը ցանկացած ոլորտում»։