Մանրամասներ ԱԷՄԳ-ի 63-րդ Գլխավոր Համաժողովից

20.09.2019

Մանրամասներ ԱԷՄԳ-ի 63-րդ Գլխավոր Համաժողովից

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով. որպես գործող ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր՝ Հայաստանը ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն և հետագայում էլ շարունակելու է ամրապնդել ու ձեռնարկել համապատասխան միջոցառումներ միջուկային և ճառագայթային անվտանգությունը բարձրացնելու և պահպանելու ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում այն դերն ու աջակցությունը, որը ԱԷՄԳ-ը մշտապես ցուցաբերում է Հայաստանին՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության չափանիշների ապահովմանն ուղղված մեր պարտավորությունների կատարման ընթացքում:

Ելույթն ամբողջությամբ՝

http://streaming.iaea.org/21210?fbclid=IwAR3Np5176Orpo9Ku6nY7E31ALhLqbkZA9OlFyE252DhgNe7_-nkbdIkTsL8

                                                     ***

ԱԷՄԳ 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակներում բացվել է նաև  Հայաստանի տաղավարը: Տաղավարում ներկայացվել են «Հայատոմ» գիտահետզոտական ինստիտուտի ծրագրային մշակումները ատոմակայանների անվտանգության բարձրացման ուղղությամբ։

Նախարարը կարճատև զրույց է ունեցել նաև ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի վերջին Ալեքսեյ Լիխաչովը կայցելի Հայաստան` տեղում քննարկելու ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը և նախանշելու «Ռոսատոմ» կորպորացիայի հետ առաջիկա տարիների համագործակցության ուղղությունները։

ՍԿԶՆԱՂԲՅՈՒՐԸ` http://mtad.am/