ԿԱՅԱՑԵԼ Է ՇԿՀԱ ՄԿ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

09.11.2023

ԿԱՅԱՑԵԼ Է ՇԿՀԱ ՄԿ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

2023թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում «ՀԱԷԿ» ՓԲԸ» գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը մասնակցել է ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի  Կառավարիչների խորհրդի հերթական նիստին և Ընդհանուր ժողովին: Նիստի ընթացքում նա հանդես է եկել զեկույցով՝ նվիրված ՇԿՀԱ ՄԿ գործունեության նկարագրին և գնահատմանը, ինչպես նաև վերջին կիսամյակում (2023թ. ապրիլ-հոկտեմբեր) Մոսկովյան կենտրոնի կողմից ընդունված որոշումներին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կազմակերպության աշխատանքի պլանավորմանը, ֆինանսական վիճակին, ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման ուղղությամբ մշտապես գործուն քայլեր ձեռնարկելուն ուղղված և առաջնահերթ կարևորության այլ հարցեր:       

Մինսկ գործուղման ծրագրի ավարտին կազմակերպվել է տեխնիկական շրջայց Բելառուսի ԱԷԿ: Էներգաբլոկի շահագործման հիմնական ուղղությունների վերաբերյալ մասնակիցներին տրամադրված տեղեկատվության և ընդհանուր շրջայցի արդյունքների համադրությամբ բարձր է գնահատվել Բելառուսի ԱԷԿ-ում գործող անվտանգության կուլտուրայի մակարդակը: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել դրական փորձի որոշ արդյունքներ՝ Հայկական ԱԷԿ-ում վերջիններիս հնարավոր կիրառման նպատակով։