Կայացավ ՇԿՀԱ ՄԿ-ի տեխնիկական ղեկավարների/գլխավոր ճարտարագետների խորհրդակցությունը Հայաստանում

19.09.2019

Կայացավ ՇԿՀԱ ՄԿ-ի տեխնիկական ղեկավարների/գլխավոր ճարտարագետների խորհրդակցությունը Հայաստանում

2019 թ. սեպտեմբերի 17-ից 18-ը Երևանում անցկացվել է ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի շահագործող կազմակերպությունների(ՇԿ) և ատոմային կայանների տեխնիկական ղեկավարների/գլխավոր ճարտարագետների (ՏՂ/ԳՃ) իններորդ խորհրդակցությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Չեխիայի ՇԿ/ԱԷԿ-ների 41 տեխնիկական ղեկավար (գլխավոր ճարտարագետ), «Հիդրոպրես» ՓԿԲ ԴՊՈւՁ-ի գլխավոր կոնստրուկտորի տեղակալը, «Ատոմէներգոռեմոնտ» ԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «ՎՆԻԻԱԷՍ» ԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, «Ատոմֆլոտ» ԴՊՈւՁ-ի գլխավոր ճարտարագետը, ՇԿՀԱ ՄԿ-ի ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև ՇԿՀԱ Լոնդոնյան գրասենյակի նախագծերի գծով տնօրենը:

ՏՂ (ԳՃ) խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.

  • արտադրական գործունեության հիմունքները տեխնիկական սպասարկման և վերանորոգման բնագավառում (ՏՍևՎ),
  • ԱԷԿ-ների շահագործման առաջավոր մեթոդները/խնդրահարույց հարցերը:

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՏՂ (ԳՃ) խորհրդակցության մասնակիցները տեխնիկական տուրով այցելեցին Հայկական ԱԷԿ: Տուրի ընթացքում միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին  ԲԿՎ սենյակում, մեքենասրահում, ԲԿՎ վարժասարքի սենյակներում, ԴԳԿ-ում, ՈւՎԿ-ում:

            ՇԿ/ԱԷԿ-ների ՏՂ (ԳՃ) խորհրդակցութունը ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի պարբերաբար անցկացվող միջոցառում է, որը ծառայում է որպես ՇԿ/ԱԷԿ-ների տեխնիկական ղեկավարների միջև փորձի փոխանակման հարթակ: ՇԿ/ԱԷԿ-ների ՏՂ (ԳՃ) առաջին խորհրդակցութունը անց է կացվել ՇԿՀԱ ՄԿ-ի նախաձեռնությամբ 2011թ-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ում: