ՀՀ դրոշը հասցվեց Հյուսիսային բևեռ

09.09.2019

ՀՀ դրոշը հասցվեց Հյուսիսային բևեռ

«Ռոսատոմի դպրոց» նախագծի և ԳՄՌԿ միջոցառումների ակտիվ մասնակից, Օռլյոնոկ համառուսական մանկական կենտրոնի «Միջազգային խելացի արձակուրդներ» հերթափոխի լավագույն մասնակից Հրակ Դովլաթյանը պարգևատրվեց Ռուսաստանի ատոմային սառցահատային նավատորմի 60-ամյակի պատվին Երկրի Հյուսիսային բևեռ իրականացվող աշխարհում միակ թեմատիկ մանկական ուղերթին մասնակցելու հավաստագրով: Նվերը հանձնեցին «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի` Տարածաշրջանների հետ աշխատանքի դեպարտամենտի խորհրդական, «Ռոսատոմի դպրոց» նախագծի ղեկավար Նատալյա Շուրոչկովան և «Ատոմֆլոտ»-ի գլխավոր տնօրենի աշխատակազմի խորհրդական Լեոնիդ Իռլիցան:

Հրակը մասնակցեց երազանքի այդ տասնօրյա արշավին և երկրի դրոշը հասցրեց Երկրագնդի գագաթ:

Հրակը հասկացավ, թե ինչ է Արկտիկայի ռոմանտիկան: Դա ոչ միայն սառցահատ մասնագետների աշխատանքի շատ հաճելի մասն է, այլև դժվարին աշխատանքային առօրյան, երբ ստիպված ես լինում պայքարել սառցային գերի ընկած նավերի համար հանուն մարդկանց և բեռների փրկության, ինչպես նաև ճնշող հաստ սառույցների միջով անցնող հյուսիսային ծովային ճանապարհներով նավերն ուղեկցելու առաջադրանքը:

Ուղերթի մասնակիցները համատեղում էին հետաքրքիր ստեղծագործական գործունեությունը և էկզոտիկ բևեռային բնապատկերների դիտումը:

Մասնակիցները հասան ճամփորդության գլխավոր նպատակին` մոլորակի գագաթին և ջերմակարգավորչին, երկրագնդի ամենառոմանտիկ և ամենախստաշունչ վայրերից մեկին` Հյուսիսային բևեռին: «Հաղթանակի 50 տարին» սառցահատի նավապետ Դմիտրի Լոբուսովի հանդիսավոր ելույթն ընդգծեց պահի կարևորությունն ու սիմվոլիկությունը. 41 տարի առաջ հենց այդ օրը բևեռում իջավ «Արկտիկա» սառցահատով այստեղ ժամանած առաջին սովետական արշավախումբը:

Հրակը, վստահ քայլվածքով, հանդիսավոր երաժշտության ներքո կենտրոնական սառցե բացատում` անմիջապես նավասանդուղքի առջև` եզերապատված գունավոր սառցակտորներով, հպարտորեն բացեց Հայաստանի պետական դրոշը «Հյուսիսային լայնության 90օ, Հյուսիսային բևեռ» ցուցանակի մոտ: