ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԱՌՑԱՆՑ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԱՌՑԱՆՑ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների երեխաները շարունակում են ակտիվորեն մասնակցել Ռոսսոտրուդնիչեստվոյի տարբեր կրթամշակութային միջոցառումների: Այս անգամ նրանք մասնակցեցին «Ռուսաց լեզվի առցանց թելադրություն» միջազգային մրցույթին: «Ռուսաց լեզվի թելադրությունը» ռուսերենի գիտակների ուղղագրական գիտելիքների մրցույթ չէ միայն. այն նաև առիթ է՝ հաղորդակցվելու կենդանի ռուսերեն խոսքի և ռուսերեն տեքստի հետ: Այս տարի «Ռուսաց լեզվի թելադրությունը», որը նշում է իր 15-ամյակը, զուգադիպել է ռուս ուսանողների գլխավոր տոնին՝ Տատյանայի օրվան կամ Ռուս ուսանողության օրվան:

Մանրամասները՝ ստորև նշված հղումով՝

https://arm.rs.gov.ru/%C2%A0%C2%A0%C2%A0%C2%A0%C2%A0%C2%A0%C2%A0%C2%A0/news/83607