Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել որպես «More for Metsamor» նախագծի առաջին բանախոս

20.12.2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել որպես «More for Metsamor» նախագծի առաջին բանախոս

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների հետ։ Հանդիպումը կազմակերպվել է «More for Metsamor» նախագծի շրջանակում` «Ռոսատոմ» պետկորպորացիայի նախաձեռնությամբ։ Նախագծի հիմնական գաղափարն է-Մեծամորի աշակերտների համար հասանելի դարձնել ժամանակակից կրթական ձևաչափերն ու դպրոցն ամբողջ քաղաքի համար դարձնել «կրթական կենտրոն»։

Հանդիպումը բացել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպմանը ներկա էին «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Արթուր Գրիգորյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, «Ռոսատոմ սերվիս» ընկերության հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն և այլք:

Մանրամասները՝ «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել որպես «More for Metsamor» նախագծի առաջին բանախոս» հոդվածում, հետևյալ հղումով.

https://wetransfer.com/downloads/a7cc2f85f54e967a247ff2b66481268020191219134305/68c2d9776fd7676003bd93ff74e8976a20191219134305/449722