03.10.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԱԷՄԳ-Ի ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
2023 թվականի սեպտեմբերի 25-ից 29-ը Վիեննայում կայացած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս 11 նոր երկրների, ընտրվել է ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի անդամ 2023-2025թթ. ժամանակահատվածի համար:
Արևելաեվրոպական երկրների խմբին հատկացված 2 տեղի համար իրենց թեկնածություններն էին առաջադրել Հայաստանի Հանրապետությունը, Ուկրաինան և Ադրբեջանը: Կառավարիչների խորհրդի անդամներ են ընտրվել Հայաստանը՝ ձայների առավելագույն թվով՝ 94 ձայն, և Ուկրաինան՝ 79 ձայն:
Կառավարիչների խորհրդի անդամ են հանդիսանում ԱԷՄԳ 177 անդամ պետություններից 35-ը: