ՀԱՄԱԿԱՅԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՀԱԷԿ-ՈւՄ

23.10.2021

ՀԱՄԱԿԱՅԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՀԱԷԿ-ՈւՄ

Այսօր՝ ս/թ հոկտեմբերի 23-ին, Հայկական ատոմակայանում հայտարարված էր համակայանային շաբաթօրյակ: Միջոցառման նպատակն էր ՊՆՎ-2021-ի ավարտից հետո ապահովել կայանի տարածքի սանիտարական մաքրությունն ու պատշաճ վիճակը: Չնայած տևական պլանային վերանորոգման աշխատանքներին անդադրում և եռանդուն մասնակցությանը՝ ՀԱԷԿ-ի ողջ անձնակազմը ջանք չխնայեց և ակտիվ մասնակցություն ցուցաբերեց շաբաթօրյակին: Աշխատանքներին մասնակցեցին նաև ՀԱԷԿ-ի Պահպանության հատուկ հրշեջ ջոկատի և ՀՀ Ոստիկանության զորքերի` ՀԱԷԿ-ի տարածքում գտնվող թիվ 1043 զորամասի ծառայողները: 
Կայանի ողջ տարածքը մաքրվեց չորացած խոտից, շինարարական աղբից, իսկ աշխատանքների ավարտին կազմակերպվեց նաև մաքրված տարածքներից մետաղյա ջարդոնների, մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև շինարարական աղբի տեղափոխումը համապատասխան տարածքներ: 
Համակայանային շաբաթօրյակները մշտական բնույթ են կրում. դրանց մշտապես և բարձր գիտակցումով մասնակցում է Հայկական ատոմակայանի ամբողջ աշխատակազմը: