ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ООО ФПК «ГРОСС» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

30.06.2021

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ООО ФПК «ГРОСС» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

«ՀԱԷԿ» ՓԲԸ և ООО ФПК «Гросс» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսված են ՀԱԷԿ-ի տեխնիկական աջակցությանն ուղղված մի շարք ծառայություններ, մասնավորապես՝ 15Д100 դիզել-գեներատորների վերանորոգման, շահագործման, վթարային իրավիճակների և պլանային սպասարկման: Այս պահին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կենտրոնացված վերանորոգումների արտադրամասի մասնագետների և ուկրաինացի գործընկերների համատեղ ջանքերով իրականացվում են դիզել-գեներատորների ընթացիկ վերանորոգման աշխատանքները:

Մասնակիորեն փոխարինվել են դիզելների հովացման համակարգի ռետինատեխնիկական պատրաստվածքները:  Իրականացվել են  սեղմման ճնշման (Рс) և աշխատանքային ճնշման (Pz) ստուգում՝ ըստ դիզելների գլանների, և արտանետված գազերի ջերմաստիճանների տարբերության կարգավորում՝ ըստ գլանների:

ООО ФПК «Гросс» ընկերության հետ Հայկական ԱԷԿ-ն արդեն տարիներ շարունակ ակտիվ համագործակցություն է ծավալում. դիզել-գեներատորների հիմնանորոգումից սկսած մինչ օրս ընկերության մասնագետները շարունակում են իրականացնել սպասարկման և նորոգման այլ տարաբնույթ աշխատանքներ: