Հակոբ Վարդանյանի այցը ՀԱԷԿ

30.12.2020

Հակոբ Վարդանյանի այցը ՀԱԷԿ

Այսօր՝ ս/թ դեկտեմբերի 30-ին, Հայկական ատոմային էլեկտրակայան այցելեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Փոխնախարարը ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ շրջայց կատարեց կայանի տարածքում, հանդիպեց հերթափոխի անձնակազմի հետ, որից հետո խորհրդակցությունների դահլիճում հանդիպում ունեցավ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հակոբ Վարդանյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան գալիք տոների կապակցությամբ: Անդրադառնալով անցնող տարուն, որը լի էր դժվարություններով և փորձություններով, փոխնախարարն այդուհանդերձ հույս հայտնեց, որ մեր երկիրը հնարավորինս արագ և հաջողությամբ դուրս կգա ստեղծված իրավիճակից:

Հակոբ Վարդանյանն աշխատանքային նորանոր հաջողություններ և ամենայն բարիք մաղթեց ՀԱԷԿ-ի ամբողջ անձնակազմին։