«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

08.03.2023

«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ տիկնայք և աղջիկներ, սիրով և առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Պատահական չէ, որ այն տոնում ենք գարնանամուտին, երբ բնությունն ինքն էլ զարթոնք է ապրում, սկսում է ծաղկել ու արարել։ Նույնպես և ձեր առաքելությունն է կյանքի այս մշտական շրջապտույտում՝ սիրել, սիրվել, նոր կյանք արարել ու երջանիկ լինել։ Մաղթում եմ, որ ոչ մի փորձություն չկոտրի ձեզ, և մշտապես շրջապատված լինեք սիրով, ուշադրությամբ և հոգատարությամբ։
Ամենատարբեր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածությունն ու դերը միմիայն ի նպաստ ոլորտի զարգացման ու բարելավման է ծառայում։ Բացառություն չէ նաև Հայկական ԱԷԿ-ը․ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ դուք մեծ ուժ ու կորով եք հաղորդում ձեր գործընկերներին, ոգեշնչում և քաջալերում եք նրանց։  
Սիրելի՛ կանայք, մեկ անգամ ևս շնորհավորելով, ցանկանում եմ, որ ձեր հոգում միշտ սեր ու ներդաշնակություն տիրի, իսկ ձեր ընտանիքներում՝ ջերմություն և համերաշխություն։