«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈւՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

29.12.2020

«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈւՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և գալիք Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Նոր տարին և հատկապես Սուրբ ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորին, տոներ են, որ առիթ են տալիս՝ տարին ամփոփելու, անցածը վերլուծելու և իհարկե ապագա անելիքները ծրագրելու և նոր, ավելի մեծ եռանդով առաջ շարժվելու:

Անցնող տարին շատ բարդ էր ու փորձություններով լի. այս առումով առավել կարևոր և պատասխանատու է լինելու նոր՝ 2021 թվականը: Մեծածավալ աշխատանքներ են սպասվում մեր երկրում խաղաղության ամրապնդման և տնտեսության զարգացման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաև էներգետիկ, ուստի պետք է համախմբվենք, զինվենք համբերությամբ և տոկունությամբ, որպեսզի հաջողությամբ դիմակայենք մեզ նետված մարտահրավերներին:

Ուրեմն թող Աստծո լույսն ու հավատն ամուր պահեն մեզ, ուժ ու եռանդ պարգևեն՝ նորովի ապրելու և արարելու համար:

Կրկին շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ երջանկություն, բարօրություն և համերաշխություն: