«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորանքը

25.08.2020

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորանքը

Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի ամբողջ կոլեկտիվի բարեխիղճ, ծանրաբեռնված, օպերատիվ, փոխհամաձայնեցված ու որակյալ աշխատանքը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ նախատեսված ժամկետից 12 օր շուտ ավարտել ՊՆՎ 2020-ի աշխատանքները, շնորհավորում եմ անձնակազմի բոլոր անդամներին էներգաբլոկի շահագործման ցիկլի հերթական փուլը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

    Կարծում եմ ՀԱԷԿ-ի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու, անվտանգ շահագործում ապահովելու համար յուրաքանչյուր ոք պետք է կատարելագործի իր մասնագիտական կարողությունները՝ ձգտելով որակավորման առավել բարձր աստիճանի: