«ՀԱԷԿ» ՓԲԸ աշխատակիցների երեխաները ներկա են գտնվել «Գդե վոդյատսյա վոլշեբնիկի» («Где водятся волшебники?») խորագրով համերգին

04.02.2020

«ՀԱԷԿ» ՓԲԸ աշխատակիցների երեխաները ներկա են գտնվել «Գդե վոդյատսյա վոլշեբնիկի» («Где водятся волшебники?») խորագրով համերգին

«ՀԱԷԿ» ՓԲԸ աշխատակիցների երեխաները ներկա են գտնվել «Գդե վոդյատսյա վոլշեբնիկի» («Где водятся волшебники?») խորագրով համերգին, որը կայացել է հունվարի 23-ին Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի համերգային դահլիճի բեմում:

Խորհրդային և ռուս կոմպոզիտորների գործերից բաղկացած համերգային ծրագիրը ներկայացվեց Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) «Երկնքի ափը» («Берег неба») վոկալային ստուդիայի մենակատարների և ԳՄՌԿ-ի «Ռուսական զարդանկարներ» («Русские узоры») պարարվեստի ստուդիայի ուսանողների կողմից: 

Վ. Սոլովյով-Սեդոյի «Պադմոսկովնիյե վեչերա», Վ. Շաինսկու «Պո սեկրետու վսեմու սվետու» և «Իզ չեգո ժե, իզ չեգո ժե...», Ա. Պախմուտովայի «Բելովեժսկայա պուշչա» և «Նադեժդա» ու շատ այլ ստեղծագործություններ ավագ սերնդի ներկայացուցիչներին մանկության աշխարհ տեղափոխեցին: Երեխաներն էլ ծանոթացան իրենց ծնողների մանկության ճանաչված երգերին և ևս մեկ անգամ հաղորդակից դարձան երաժշտության աշխարհին` մեր երեխաների զգացմունքների և մտածելակերպի վրա ազդող դրական հույզերի հիանալի աղբյուրին: