28.08.2020
ՀԱԷԿ-ում անցկացվեց վթարային հակազդման վարժանք
Վթարային հակազդման բնագավառում անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով` ս/թ օգոստոսի 28-ին ՀԱԷԿ-ում անցկացվեց վթարային հակազդման վարժանք` ՇԿՀԱ ՄԿ տարածաշրջանային ճգնաժամի կենտրոնի հետ համատեղ: Վարժանքը սկսվեց ժամը 10:00-ին:
Կայանի հերթափոխի պետի կողմից վթարային իրավիճակի դասակարգվելուց հետո իրականացվեց ազդարարում` «ՀԱԷԿ-ում պատահարը «Տագնապ», «Տեղային վթար», «Ընդհանուր վթար» որակվելու դեպքում ազդարարման սխեմայի» համապատասխան:
1. Վարժանքի սցենարով անցկացվեցին հետևյալ միջոցառումները.
ա/ իրավիճակի գնահատում և վթարի դասակարգում,
բ/ ազդարարման իրականացում,
գ/ համապատասխան ատյաններին տեղեկատվության և լրացված ձևաթղթերի փոխանցում,
դ/ հրդեհաշիջման աշխատանքներ:
2. Վարժանքին մասնակցեցին.
· վարժանքի ղեկավար` գլխավոր ճարտարագետը,
· կայանի վթարային հակազդման համակարգի անալիտիկ և ճարտարագիտա-տեխնիկական աջակցության խմբերից՝ երկուական մասնակից,
· հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի համակարգողը,
· ՀԱԷԿ-ի “Դ” հերթափոխի անձնակազմից՝ կայանի հերթափոխի պետը, ՌԱ-ի, ՏԱ-ի, ԷԱ-ի, ՋԱևՉԱ-ի և ՌԱԲ-ի հերթափոխի պետերը, ռեակտորի, տուրբինի կառավարման և գլխավոր կառավարման վահանակի առաջատար ճարտարագետները, ԴՏՂՄԾ հերթապահ էլեկտրամոնտյորը և դիզել-գեներատորի մեքենավարը,
· ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրդեհային ջոկատի անձնակազմը:
3. Վարժանքի վերահսկողներն էին.
· ճգնաժամային կառավարման կենտրոնում` ՈւՎԿ-ի պետի տեղակալը,
· լիամասշտաբ վարժասարքի սենյակում` կայանի ավագ հերթափոխի պետը
· կառավարման գլխավոր վահանակում` ՇՊՏԲ առաջատար ճարտարագետը
Վարժանքի ավարտից հետո անցկացվեց վարժանքի վերլուծություն:
Վարժանքի վերահսկողները տեղեկատվություն տվեցին վարժանքի ընթացքում անձնակազմի գործողությունների, թույլ տված սխալների և թերությունների մասին:
Վարժանքի վերլուծության արդյունքների հիման վրա կմշակվեն միջոցառումներ` ի հայտ եկած թերությունները սահմանված ժամկետում վերացնելու համար: