05.03.2024
ՀԱԷԿ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ 2024Թ. ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս/թ փետրվարի 19-ից մարտի 4-ը ՀԱԷԿ-ում անցկացվեց 2024 թվականի շախմատի անհատական ամենամյա առաջնությունը: Այն կազմակերպվել էր «Հայկական ատոմային էլեկտրակայան» արհեստակցական կազմակերպության նախագահ Յու. Դոլինյանի և մշակութային ու մարզական միջոցառումների կազմակերպիչ Յու. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ:
Ստորաբաժանումների 11 մասնակիցներից առաջին տեղը զբաղեցրեց Մետաղների արատորոշման բաժնի ավագ վարպետ Ն. Ազիզյանը, երկրորդ տեղը՝ Ջերմամատակարարման և ստորգետնյա հաղորդակցությունների արտադրամասի պետի տեղակալ Ա. Հայրապետյանը, իսկ երրորդ տեղը՝ Տուրբինային արտադրամասի ճարտարագետ Ա. Կոստանյանը:
Հաղթող մասնակիցները գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանի կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով: