ՀԱԷԿ-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ՌԵԺԻՄՈՎ

13.02.2021

ՀԱԷԿ-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ՌԵԺԻՄՈՎ

Ս/թ փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 15։29-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Երևան քաղաքից 8կմ հարավ-արևելք օջախի 10կմ խորությամբ։

Երկրաշարժի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության հետ կապված տեխնիկական խնդիրներ չեն առաջացել, քանի որ երկրաշարժի ուժգնությունն ատոմակայանի տարածքում կրկնակի ցածր է եղել անվտանգության համակարգի միացման համար թույլատրելի սանդղակից։ Կայանը շարունակում է իր բնականոն ռեժիմով աշխատանքը՝ թույլատրելի ամբողջ հզորությամբ: