ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսվում է մայիսի 15-ին

17.12.2019

ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսվում է մայիսի 15-ին

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի կանգառը պլանային-նախազգուշական վերանորոգման համար նախատեսված է 2020 թվականի մայիսի 15-ին և կտևի 65 օր: Այս մասին նոյեմբերի 10-ին ՀԱԷԿ կատարած այցի շրջանակներում լրագրողներին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը ։

Նա ընդգծել է, որ պլանային-նախազգուշական աշխատանքների շրջանակներում սպասվում է տարբեր մակարդակի անվտանգության համակարգերի ներդրում, նոր բաց բաշխիչ ենթակայանի կառուցում, քանի որ այսօր առկա ենթակայանը կառուցվել է 1974-76 թվականներին:

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն իր հերթին նշել է, որ գալիք տարում կիրականացվի ռեակտորային կայանի կորպուսի վիճակի հետազոտություն, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ: Վերջին անգամ նման ուսումնասիրություն, ինչպես նա ընդգծել է, իրականացվել է 2016 թվականին։ Վարդանյանի խոսքով, առաջիկա երկու տարիներին կավարտվեն Հայկական ԱԷԿ-ի համար լիամասշտաբ վարժասարքի մշակման շուրջ աշխատանքները, որն իրականացվում է ԱՄՆ-ի աջակցությամբ: «Ներկայումս բանակցություններ ենք վարում ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի ստանանք միջոցների մնացած մասը ։ Եթե ԱՄՆ - ի կողմից աջակցությունը չբավարարի, ապա կարծում եմ, որ մենք մեր միջոցներով կլրացնենք և կավարտենք աշխատանքներն առաջիկա երկու տարիներին, մասնավորապես, կբարձրացնենք ԱԷԿ-ի շահագործման անվտանգության մակարդակը և ավելի արագ կկարողանանք անձնակազմի վերապատրաստում իրականացնել», - ասաց նա ։

Սկզբնաղբյուրը` https://arminfo.info/