Եզրափակիչ խորհրդակցություն ԿԳՍ արդյունքների վերաբերյալ

22.08.2019

Եզրափակիչ խորհրդակցություն ԿԳՍ արդյունքների վերաբերյալ

 

Օգոստոսի 12-ից 13-ը ՇԿՀԱ ՄԿ գրասենյակում (Մոսկվա, ՌԴ) կայացավ եզրափակիչ խորհրդակցություն` 2019թ. մայիսի 20-ից 27-ը ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից Հայկական ԱԷԿ–ում անցկացված կորպորատիվ գործընկերային ստուգման արդյունքները քննարկելու նպատակով: «ՀԱԷԿ» ՓԲԸ–ից խորհրդակցությանը մասնակցեցին գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը և Որակի ապահովման բաժնի պետ Ռ. Աբրահամյանը:  ՇԿՀԱ-ի կողմից խորհրդակցությանը ներկա էին ՄԿ տնօրեն Վ. Ակսյոնովը, ՄԿ տնօրենի տեղակալ Ս. Վիբորնովը, գործընկերային ստուգումների բաժնի աշխատակիցները: Վասիլի Ակսյոնովը ներկայացրեց ՇԿՀԱ գործունեությունը և զարգացման հեռանկարները և պատրաստակամություն հայտնեց կազմակերպել և Հայկական ԱԷԿ-ին աջակցել արտադրական գործունեության` ՀԱԷԿ-ին հետաքրքրող բնագավառներում բենչմարքինգի և ասիստ-վիզիտների անցկացման հարցում:

ՄԿ-ին ներկայացվեց ԿԳՍ արդյունքների վերաբերյալ պրեզենտացիա, որի ընթացքում քննարկվեցին բարելավման ենթակա բնագավառները (ԲԵԲ) և հաշվետվության շտկումները, որոնք ներկայացվել էին «ՀԱԷԿ» ՓԲԸ կողմից մինչ խորհրդակցությունը: Քննարկվեցին ՇԿՀԱ-ի կողմից առաջարկվող շտկիչ միջոցառումները, որոնք նախատեսված են ստուգման ընթացքում հայտնաբերված  ԲԵԲ-երի հիմնական պատճառները վերացնելու համար: Խորհրդակցության ընթացքում անցկացվեցին խորհրդատվություններ և քննարկումներ ՄԿ աշխատակիցների հետ ԿԳՍ արդյունքների հիման վրա շտկիչ միջոցառումների պլանի մշակման վերաբերյալ: Այդ պլանը պետք է ներկայացվի մինչև 2019թ. նոյեմբերի 1-ը:

Խորհրդակցության վերջում գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանին հանձնվեց «ՀԱԷԿ» ՓԲԸ կորպորատիվ գործընկերային ստուգման հաշվետվությունը: