Եվրոպական հանձնաժողովի փորձագետներն  այցելել են  ՀԱԷԿ

02.12.2019

Եվրոպական հանձնաժողովի փորձագետներն այցելել են ՀԱԷԿ

Ս/թ նոյեմբերի 27-ին ՀԱԷԿ են այցելել եվրոպական հանձնաժողովի փորձագետները,

«Սթրես-թեստերով» նախատեսված միջոցառումների կատարման վիճակի կրկնակի ստուգման (follow-up) նպատակով:

ՀԱԷԿ-ի խորհրդակցությունների դահլիճում նրանց ողջունել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը և հիմնական ստորաբաժանումների ղեկավարները: Հյուրերին ներկայացվել է աշխատանքային օրվա գրաֆիկը: Վարդանյանը ներկայացրել է կայանի պատմությունը, նշել, որ երկու էներգաբլոկներն էլ սովետական նախագծման են, փորձագետները ծանոթացել են նաև ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին:

Փորձագետները շրջայց են իրականացրել ՀԱԷԿ-ում, այնուհետև կատարվել է ՀԱԷԿ-ի «սթրես-թեստի» վերաբերյալ ազգային հաշվետվության հիման վրա մշակված ազգային գործողությունների պլանի քննարկում: