Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը տեղեկացվել է Բաքվի` ատոմակայանին հարվածելու հայտարարության մասին

23.07.2020

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը տեղեկացվել է Բաքվի` ատոմակայանին հարվածելու հայտարարության մասին

Հուլիսի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։

Հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։

Մասնավորապես, ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը, որը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսևորում։

Մանրամասները ՝ https://news.am/arm/news/592151.html