ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ АО «АТОМЭНЕРГОРЕМОНТ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

17.03.2021

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ АО «АТОМЭНЕРГОРЕМОНТ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

Այսօր՝ մարտի 17-ին, ՀԱԷԿ-ում ղեկավար անձնակազմի մասնակցությամբ կայացավ աշխատանքային հանդիպում՝ АО «Атомэнергоремонт» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-գլխավոր ճարտարագետ Ալեքսեյ Չեռնիկովի գլխավորած պատվիրակության հետ: 
Հանդիպման օրակարգում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման շրջանակներում նախատեսվող աշխատանքների քննարկումն էր: Առանձնապես շեշտադրվեցին  ինչպես ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքների, այնպես էլ այդ աշխատանքների ավարտին թրծաթողման կայանքի ապամոնտաժման հետ կապված հարցերը:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ում ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը կիրականացվի ՊՆՎ-2021-ի ընթացքում, ինչը հնարավորություն կտա ռեակտորի իրանի մետաղը վերականգնել 80-85%-ով և հուսալիորեն կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Քննարկումների ավարտին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ հետագա անելիքների շրջանակներում առավել ակտիվ և փոխշահավետ համագործակցության վերաբերյալ: