Վովա Աթոյան

Վովա Արամի Աթոյանը ծնվել է 1957թ. ապրիլի 8-ին Շամշադինի շրջանի Նորաշեն գյուղում, բանվորի ընտանիքում:

1963թ. ընդունվել և 1973թ. ավարտել է Նորաշենի միջնակարգ դպրոցը: 1973թ. ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 1978թ, ստանալով   ֆիզիկոսի որակավորում:

1978թ. սեպտեմբերին, որպես երիտասարդ մասնագետ, գործուղվել է ՀԱԷԿ և ընդունվել աշխատանքի «Աշխատանքի պահպանություն և անվտանգության տեխնիկա» բաժնում՝ որպես էլեկտրափականագործ:

1979թ. մայիսին նշանակվել է նույն բաժնի հերթափոխի պետ:

1983թ. անցել է որակավորման բարձրացման դասընթացներ Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտում «Ատոմային էլեկտրակայանների շահագործում» թեմայով:

1985թ. փետրվարին նշանակվել է «Աշխատանքի պահպանություն և անվտանգության տեխնիկա» բաժնի պետի տեղակալ:

1988թ. սեպտեմբերին նշանակվել է նույն բաժնի պետ:

1991թ. օգոստոսից մինչև 1993թ. ապրիլը աշխատել է նույն բաժնի ակտիվազերծման տեղամասում, որպես I կարգի ճարտարագետ:

1993թ. ապրիլին նշանակվել է «Աշխատանքի պահպանություն և անվտանգության տեխնիկա» բաժնի պետի տեղակալ:

1996թ. ապրիլից ղեկավարել է ՀԱԷԿ-ի «Ռադիացիոն անվտանգության» բաժինը:

2010թ. դեկտեմբերի 20-ից աշխատում է գլխավոր ճարտարագետի ՝անվտանգության գծով տեղակալի պաշտոնում: