Լեոնտի Չալոյան

Լեոնտի Ղունկյանոսի Չալոյանը ծնվել է 1952թ. օգոստոսի 20-ին, Ալթայի երկրամասի Ուստ-Կալմանյան շրջանի 3-րդ Կալմանյան սովխոզում: 6 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Հայաստան բնակություն հաստատելով  Գյումրի (նախկին Լենինական) քաղաքում, ավարտել է Գյումրիի թիվ 14 ռուսական դպրոցը:

1969թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտի Ջերմաէներգետիկ պրոցեսների ավտոմատացում ֆակուլտետը, որն ավարտել է 1974թ-ին: Աշխատել է նույն ինստիտուտում, որպես ավագ լաբարանտ մինչև 1985թ:

1977թ. աշխատանքի է անցել հայկական ատոմային էլեկտրակայանում, աշխատելով որպես ՝ Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի (ՋԱևՉԱ) վարպետ:

1979թ նշանակվել է նույն արտադրամասի պետի տեղակալ՝ շահագործման գծով, իսկ 1987թ-ից (ՋԱևՉԱ) արտադրամասի պետ:

1994թ նշանակվել է տնօրենի տեղակալ՝ արտաքին կապերի գծով:

2000թ-ից մինչ այսօր աշխատում է ՀԱԷԿ-ում՝ որպես գլխավոր ճարտարագետի տեղակալ ՝ արդիակացման և վերակառուցման գծով: