Մելիք Կարապետյան
Մելիք Սուրենի Կարապետյանը ծնվել է 1955թ. սեպտեմբերի 4-ին Անիի շրջանի գյուղ Լանջիկում: 2 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Արմավիրի մարզ Նոր-Ամասիա գյուղ, որի միջնկարգ դպրոցն էլ հաճախել է մինչև 8-րդ դասարանը: Այնուհետև սովորել և 1972թ. ավարտել է Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցը, ստանալով 10-ամյա կրթություն:
Նույն թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ֆակուլտետը, որն ավարտել է 1977թ-ին ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1977-1979թթ. աշխատել է Գիտությունների ակադեմիայի Ռադոիֆիզիկայի ինստիտուտի օպտիկամեխանիկական լաբորատորիայում որպես կոնստրուկտոր, հասնելով մինչև I կարգի ճարտարագետի որակավորման:
1979թ. հոկտեմբերի 19-ից աշխատել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում, որպես ավագ ինժեներ-տեխնոլոգ Մեխանիկական արտադրամասում:
1980թ. տեղափոխվել է Տուրբինային արտադրամաս , աշխատել է վարպետ, այնուհետև ավագ վարպետ:
1986-1994թթ. տեղափոխվել է Կենտրոնացված վերանորոգումների արտադրամաս ( ԿՎԱ) աշխատել է պետի տեղակալի պաշտոնում՝ տուրբինի գծով:
1994թ. օգոստոսին դուրս է եկել աշխատանքից:
1997թ. հունիսի 29-ին կրկին ընդունվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ՝ աշխատելով որպես վարպետ, ավագ վարպետ, Հիդրոկառույցներ տեղամասի Պլանային տեխնիկական բաժնում խմբի ղեկավար:
2012թ. կրկին նշակակվել է ԿՎԱ-ի պետի տեղակալ՝ տուրբինի գծով:
2014թ. նշանակվել է գլխավոր ճարտարագետի տեղակալ՝ վերանորոգման գծով: