Արտակ Ալբերտյան

Ծննդյան տարեթիվ - 26 փետրվարի 1974թ.

Խորհրդի անդամ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ

Կրթություն

Ավարտել է Երևանի Պետական Ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարում և տնտեսական կապեր ֆակուլտետի «Աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա» բաժինը: Ունի տնտեսագետի որակավորում Աշխատանքային փորձ

1998թ. աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես առաջատար մասնագետ

2000թ.` որպես գլխավոր մասնագետ

2002թ. նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության արդյունաբերության, տրանսպորտի և կապի ծրագրերի բաժնի պետի տեղակալ

2005թ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ

2011թ. նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության վառելիքաէներգետիկ համալիրի և տնտեսության արտադրական այլ ոլորտների բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

2015թ. նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

2020թ. նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ-գլխավոր հաշվապահ

Այլ տվյալներ

2006թ. հանդիսանում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, «ԲԷՑ» ՓԲԸ, «ՀԱԷԿ» ՓԲԸ խորհրդի անդամ, վարկային ծրագրերի կառավարման խորհուրդի անդամ 2014թ. առ այսօր հանդիսանում է «ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ