Ոստանիկ Մարուխյան

Ծննդյան տարեթիվ – 1946 թվական

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնի ղեկավար

Կրթություն

1964թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։

1964-1969թթ. սովորել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ԵրՊԻ-ի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետում:

1971-1974թթ. սովորել է ԵրՊԻ-ի ասպիրանտուրայում։

1978-1979թթ. Բուդապեշտի տեխնիկական համալսարանում անցել է ուսումնագիտական ստաժավորում:

1996թ. ուսումնագիտական վարժանք է անցել Աթենքի տեխնիկական համալսարանում,

1997թ.՝ Փարիզի միջուկային տեխնոլոգիաների հետազոտական համալսարանում,

2001թ.` Լունդի համալսարանում:

Աշխատանքային փորձ

1969թ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էներգետիկական ֆակուլտետի «Ջերմաէներգետիկա» ամբիոնում՝ որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս:

1983-1997թթ. եղել է ԵրՊԻ-ի Էներգետիկական ֆակուլտետի «Ջերմաէներգետիկա» ամբիոնի դոցենտ:

1997թ. առ այսօր ՀՊՃՀ (ՀԱՊՀ) «Ջերմաէներգետիկա» ամբիոնի պրոֆեսոր է։

1983-1987թթ. եղել է ԵրՊԻ-ի էներգետիկական ֆակուլտետի դեկանի տեղակալ:

1987-1990թթ.՝ նույն ֆակուլտետի դեկան:

1990թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին եղել է ԵրՊԻ-ի Ուսումնամեթոդական վարչության պետ։

1990-1992թթ.՝ ԵրՊԻ-ի Ուսումնամեթոդական վարչության պետ-պրոռեկտոր:

1992-1993թթ.՝ ՀՊՃՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր:

1993-1999թթ.՝ ՀՊՃՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով փոխպրեզիդենտ:

1999-2003թթ.՝ ՀՊՃՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր։

1999թ. փետրվար-հունիս ամիսներին պաշտոնավարել է՝ որպես ՀՀ ԿԳ նախարարի առաջին տեղակալ։

2001-2012թթ. եղել է ՀՊՃՀ «Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի վարիչ:

2006-2011թթ.՝ ՀՊՃՀ ռեկտոր։

2012թ. առ այսօր Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնի (ՄԱՏՈՒԿ) ղեկավարն է:

2015-2020թթ. ՀԱՊՀ ռեկտոր։

2003-2006թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական և եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողովների անդամ։

2003 թվականից ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ է: 2006 թվականից Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 2010թվականից՝ Միջազգային ինժեներական ակադեմիայի իսկական անդամ:

Այլ տվյալներ

2005թ. պարգևատրվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ոսկե մեդալով և Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով:

2006թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե հուշամեդալով:

2007թ.՝ ԼՂՀ «Մայրություն» կոմիտեի «Մայրական երախտագիտություն» մեդալով:

2008թ.՝ ՀՀ Նախագահի «Անանիա Շիրակացի» մեդալով և ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով:

2008թ.՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալով և ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ոսկե մեդալով։ 2009թ.՝ «Մայրական պատգամ» մեդալով:

2010թ.՝ Արցախի պետական համալսարանի ոսկե մեդալով:

2011թ.՝ ԼՂՀ «Երախտագիտության» մեդալով: Արժանացել է 2 տասնյակից ավելի պատվոգրերի և վաստակագրերի: Ոստանիկ Մարուխյանը 26 ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, 128 գիտական, գիտամեթոդական, հրապարակախոսական հոդվածների և 2 գյուտի հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ: