Էդուարդ Մարտիրոսյան
Էդուարդ Աշոտի Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 22-ին զինծառայողի ընտանիքում:
1991 թվականին ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:
1991թ. ընդունվել և 1996թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետը, որի հետ մեկտեղ 1993-1995 թվականներին անցել է զինվորական պատրաստում նույն համալսարանի զինվորական ամբիոնում:
1998թ. սեպտեմբերից մինչև 2020թ. հունիսը ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնները:
2000 թվականին ավարտել է ՀՀ ԱԱՆ օպերատիվ կազմի հատուկ պատրաստության դասընթացները, իսկ 2004 թվականին՝ անալիտիկ դասընթացները ԱՄՆ-ում:
Ծառայության մեջ ունեցած դրական ձեռքբերումների համար բազմիցս պարգևատրվել է ՀՀ ԱԱԾ, ՊՆ, Դատախազության և Քննչական կոմիտեի ղեկավարության կողմից: Հանդիսանում է ազգային անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից:
2009 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, իսկ 2011 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2020 թվականի մարտի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն:
2020 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2021 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: