Մովսես Վարդանյան
Մովսես Գառնիկի Վարդանյանը ծնվել է 1963 թ. օգոստոսի 20-ին, Թալինի շրջանի Աշնակ գյուղում: Մինչև ութերորդ դասարանը սովորել է Աշնակի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևանի թիվ 125 դպրոց և ավարտել ֆիզիկամաթեմատիկական թեքումով դասարանը: Նույն տարի` 1980 թվականին, ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) էներգետիկական ֆակուլտետը:
1985 թ. ավարտել է համալսարանը և գործուղվել Մեծամորի ատոմակայան` որպես երիտասարդ մասնագետ:
Սկսել է աշխատանքը ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի ամենացածր` շրջիկ մեքենավարի հերթափոխային աշխատանքից, այնուհետև աշխատել է որպես տուրբինային սարքավորումների մեքենավար, ղեկավարման վահանակի մեքենավար, 24 տարեկանում` հերթափոխի պետ:
1995թ. բարեխիղճ հանձնել է համապատասխան բոլոր քննությունները և ստանձնել կայանի հերթափոխի պետի պաշտոնը: Աշխատել է այդ պաշտոնում մինչև 2002 թվականը:
2002թ. նշանակվել է ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ:
2014թ. ստաձնել է կայանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
2015թ. նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն:
«ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ իրականացված վարչակազմակերպական կառուցվածքի փոփոխություններից հետո 2020թ. օգոստոսի 12-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն:
Ամուսնացած է։ Ունի 3 երեխա։